Իրանում ընտրությունների անվտանգությունը պահպանում է ավելի քան 300.000 ոստիկան

«Ընտրությունները կանցնեն ժողովրդի բարձր մասնակցությամբ և դրանց անվտանգությունն ապահովված կլինի»,- ասել է Իրանի ընտրությունների անվտանգության գարսենյակի ղեկավար և ԻԻՀ ՆԳ փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

Նա հավելել է, որ ընտրությունների անվտանգությունը պահպանում է 250- 300 հազար ոստիկան։

«Թշնամին համակողմանի հոգեբանական պատերազմ է վարում, որպեսզի կասկածներ սերմանի մարդկանց սրտերում ու նարնք չգնան ընտրությունների։ Սակայն դրանք հուսահատ ջանքեր են և իրանցիները պետք է անտեսեն այդ գորոծղությունները։ Մենք անշուշտ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջին պատմողը կլինենք ու կտեղեկացնենք մեր ազնվագույն ժողովրդին»,- նշել է Մաջիդ Միրահմադին։

Տեսանյութեր

Լրահոս