ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 7 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 50-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 60-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 97-րդ, Հրանտ Մելքումյանը` 98-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 24-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 53-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ, Աննա Սարգսյանը` 73-րդ