2023-ին խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորել է ԶՊՄԿ-ն. 2-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է. հայտնություն է «Վայլդբերիզը»

Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2023 թվականի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը վճարել է 77,88 մլն դրամ հարկ: Նախորդ տարի եւս առաջատարը այս ընկերությունն էր, որը վճարել էր շուրջ 144 մլն դրամի հարկեր:

Երկրորդ տեղում «Գրանդ տոբակո»-ն է, որը վճարել է 55,28 մլն դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը 45 մլն դրամ հարկերով:

Երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է (48,55 մլն դրամ), որը նախորդ տարի երկրորդ հորիզոնականում էր եւ վճարել էր 52,27 մլն դրամ հարկեր:

4-րդ հորիզոնականը զբացեցրել է «Մոբայլ սենթր արթ»-ը, որը վճարել է 46,11 մլն դրամի հարկ, նախորդ տարի այս ընկերությունը 7-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 17,56 մլն դրամի հարկեր:

Առաջին 5-կալը եզրափակում է «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը վճարել է 33,29 մլն դրամի հարկեր: Նախորդ տարի այս ընկերությունը 22-րդ հորիզոնականում էր՝ 8,52 մլն դրամի հարկերով:

6-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Վայլդբերիզը», որը վճարել է 26,49 մլն դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը 346-րդ տեղում էր եւ վճարել էր ընդամենը 761 հազար դրամի հարկ:

7-րդ հորիզոնականում «Ամերիաբանկն» է (25,7 մլն դրամ), որը նախորդ տարի 24-րդ տեղում էր՝ վճարելով 8,1 մլն դրամի հարկ:

8-րդ տեղում Արդշինբանկն է, որը վճարել է 24,86 մլն դրամի հարկ: Այս բանկը նախորդ տարի 29-րդ տեղում էր եր վճարել էր 7,3 մլն դրամի հարկեր:

9-րդ տեղում է «CPS Energy Group»-ն է, որը վճարել է 23,7 մլն դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը եւս 9-րդ հորիզոնականում էր՝ 16,9 մլն դրամի հարկերով:

Եվ վերջապես 10-յակը եզրափակում է JTI Armenia-ն է, որը վճարել է 22,69 մլն դրամի հարկ: Այս ընկերությունը նախորդ տրի զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ վճարելով շուրջ 17 մլն դրամի հարկ:

Տեսանյութեր

Լրահոս