Բաժիններ՝

Ռուսաստանում պոմպակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է մահացել

Ռուսաստանի Օրենբուրգի մարզում Նովոտրոիցկում կեղտաջրերի պոմպակայանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Նովոտրոիցկի ղեկավար Դենիս Մենշիկովը:

Զոհվածների ընտանիքներին կտրամադրվի օգնություն:

Մենշիկովը հավելել է, որ միջին ծանրության վնասվածքներով 5 մարդ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Եվս 5 մարդ հրաժարվել է հոսպիտալացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս