Բաժիններ՝

Բացահայտվել են առողջ սնվելու մասին ամենատարածված սխալ պատկերացումները

Առողջ սնվելու համար պետք չէ հրաժարվել հացից, յուղոտ կաթնամթերքից և կարմիր մսից։ Դրանում համոզված են Հարվարդի համալսարանի սննդի պրոֆեսոր Դեյվիդ Լյուդվիգը և սննդաբան ու հոգեթերապևտ Ումա Նայդոն, ըստ shantnews-ի՝ գրում է The Sun-ը։

Ըստ Լյուդվիգի՝ առողջ սնվելու մասին ամենահայտնի առասպելը այն համոզմունքն է, որ պետք է սննդակարգից բացառել ճարպային կաթնամթերքը: Իրականում բարձր յուղայնությամբ կաթն ու մածունը, ըստ նրա, օգնում են պայքարել քաղցրավենիքի և վերամշակված սննդի հանդեպ հակումների դեմ, որոնք մեծագույն վնաս են հասցնում առողջությանը:

Լյուդվիգը հանուն գեղեցիկ և բարեկազմ մարմնի հացից հրաժարվելը համարում է մեկ այլ տարածված սխալ պատկերացում: Նրա կարծիքով, ամբողջական հացահատիկի ալյուրից ստացված մթերքներն առողջարար և անվտանգ սնունդ են։

Ումա Նայդոն ավելացրել է, որ կարմիր միսը նույնպես «վատ համբավ» ունի առողջ սնվելու կողմնակիցների շրջանում։ Նա համոզված է, որ տավարի միսը նույնքան առողջարար է, որքան ծովամթերքն ու թռչնամիսը։

Կարդացեք նաև

Բացի այդ, Նայդոն կոչ է արել մարդկանց դադարել վախենալ ցանկացած վերամշակված սննդից։ Նա պարզաբանել է, որ վտանգ են ներկայացնում բարձր վերամշակման ենթարկված և քաղցկեղածին նյութեր պարունակող մթերքները, իսկ, օրինակ, պահածոյացված լոբիները, թեև վերամշակված սնունդ են, բայց մնում են անվտանգ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031