Այսօր շատ հաճախ ենք խոսում բուլեմիայի ու անորեքսիայի մասին: Օրգանիզմի համար հավասարաչափ վտանգավոր են թե՛ սովը, թե՛ շատակերությունը: Պարզվում է՝ առողջ սննդով չափից ավել տարվելը նույնպես հիվանդություն է: Այն նույնիսկ անվանում ունի` նյարդային օրթորեսքսիա: Նյարդային օրթորեքսիան նույնպիսի հիվանդություն է ինչպիսին բուլեմիան ու անորեքսիան են: Այն արտահայտվում է ճիշտ սնվելու անհագ ցանկությամբ:
Առողջ սնվելու համար պետք չէ հրաժարվել հացից, յուղոտ կաթնամթերքից և կարմիր մսից։ Դրանում համոզված են Հարվարդի համալսարանի սննդի պրոֆեսոր Դեյվիդ Լյուդվիգը և սննդաբան ու հոգեթերապևտ Ումա Նայդոն, գրում է The Sun-ը։