Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ իշխանական պատգամավոր. «Ազատություն»

Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը: Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։

«Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ», – ասել է Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե Հայաստանը ե՞րբ, ի՞նչ խմբաքանակ ի՞նչ զենք է ստացել Ռուսաստանից՝ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում, ՊՆ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031