«Ադրբեջանը քաղաքական, քարոզչական մակարդակում նոր դիրքավորում է սպահովում, որով հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան է փորձելու լեգիտիմացնել». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև հայաստանյան իշխանությունները զբաղված են արցախյան իշխանություններին, մեր հասարակությանը շանտաժի ենթարկելով, թե` եթե Արցախն ու Արցախի պետական ինստիտուտները չլուծարեք` կռիվ կսկսի, Ադրբեջանի խորհրդարանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում:
Ադրբեջանը քաղաքական, քարոզչական մակարդակում նոր դիրքավորում է սպահովում, որով հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան է փորձելու լեգիտիմացնել:
Հայաստանն իրենց «պատմական հայրենիք» հռչակելուն զուգահեռ փորձում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «ոտքի տեղ» բացել»: