Ձմերուկով ու անանուխով աղցան
Բաղադրիչներ`
- ձմերուկի միջուկ- 500-600 գ
- կիտրոն- 1 հատ
- ձիթապտղի ձեթ- 3 ճ.գ.
- անանուխ- 10 գ
- ֆետա պանիր- 100 գ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը`
Ձմերուկի միջուկը խորանարդաձև կտրատեք: Ավելացրեք մանրացրած ֆետա պանիրը, լվացած, չորացրած ու կտրտած անանուխը:
Կիտրոնի կեղևը քերիչով քերեք, ավելացրեք աղցանին: Ավելացրեք նաև կիտրոնի հյութը, ձիթապտղի ձեթը, աղն ու պղպեղը: Խառնեք ու անմիջապես մատուցեք: