Բաժիններ՝

Շևարդնաձեն Սաակաշվիլիին կոչ է արել հեռանալ

Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել հեռանալ: Շևարդնաձեն կարծում է, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության պլանավորած ակցիան, որը կայանալու է ապրիլի 19-ին, կլինի վերջինը ՄԱՇ-ի քաղաքական կյանքում:

Շևարդնաձեի խոսքերով՝ Սաակաշվիլին չի ցրի կառավարությունը, քանի որ դրանով իսկ նա ոչ միայն «կհուղարկավորի» իրեն, այլև՝ ողջ ՄԱՇ-ին. «Վստահեցնում եմ ձեզ, որ Սաակաշվիլին արդեն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է ազդել Վրաստանի քաղաքական գործընթացների վրա: Մի՞գուցե լսես և հեռանաս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս