Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի դեմս ռեզիդենտ գրասենյակի, հաստատման վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ ձևաչափով փոխգործակցության հարցերին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հարցերի շուրջ:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև այս նախագծի դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031