Բաժիններ՝

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերն անժամկետ հետաձգվել են

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեդ Բյույուքեքշին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Թուրքիայի առաջնության բոլորը խաղերն անժամկետ հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Որպես նման որոշման պատճառ նշվում է FIFA-ի կողմից արտոնագրված մրցավարի՝ այդ օրը տեղի ունեցած Սուպերլիգայի 15-րդ տուրի խաղի վերջում ծեծի ենթարկման դեպքը:

Ֆեդերացիայի նախագահի հայտարարության մեջ նշվել է նաև, որ մրցավարի նկատմամբ իրականացված բռնության բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին «MKE Ankaragücü» – «Çaykur Rizespor» հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից անմիջապես հետո «MKE Ankaragücü» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և ակումբի այլ անդամներ, մուտք գործելով մարզադաշտ, հարվածներ են հասցրել Ումութ Մերելին:

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031