Թուրքիայում գնաճը շարունակվում է պահպանվել

Թուրքիայի «Altınbaş» համալսարանի գործարարության ֆակուլտետի դասախոս, տնտեսագետ, պրոֆեսոր Հայրի Կոզոնողլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսությանը՝ գնահատականներով տալով դրանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կոզոնօղլուն նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը 2023-ի առաջին քառորդում աճել է 5.9 տոկոսով, իսկ հուլիս-սեպտեմբերին 1 տնային տնտեսության ամսական միջին սպառումը՝ 11.2 տոկոսով, ինչն էլ ըստ նրա հանգեցրել է մասնավոր սեկտորի սպառման աճին շուրջ 7.7 տոկոսով:

Թուրք տնտեսագետը տեղի ունեցածը բացատրել է 2 գործոնով:

«Առաջինը հուլիսյան վճարների բարձրացումներով պայմանավորված աշխուժությունն է, իսկ մյուսը՝ եթե մայիս 28-յան ընտրություններից հետո կենտրոնական բանկի տոկոսները սկսել են բարձրանալ, սպառողի համար դեռևս գրավիչ է մնացել, պարտք վերցնելով, կրճատել սպառման ինֆլյացիան (գնաճը) (նկատի է առնվել սպառման ծախսերի ավելացումը-խմբ.)»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերի վերջի տվյալների համաձայն՝ Թուրքիայում ինֆլյացիան կազմում է 65 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս