Ալավերդու ավագանին անվստահություն է հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին․ համայնքի նոր ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդի համայնքի ավագանու անդամները համայնքապետ, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Նիստին ներկա ավագանու 14 անդամները գաղտնի քվեարկությամբ միաձայն «կողմ» են արտահայտվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուն։

Համայնքի նոր ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ղումաշյանը։

Տեսանյութեր

Լրահոս