Որոշում պիտի կայացնեն Արփի Դավոյանը, ում ձեռքի աղավնին սատկեց թուրքի ձեռքում, Ալխաս Ղազարյանը. ո՞վ է, ճանաչո՞ւմ եք. Էդգար Ղազարյան

«Մենք պիտի փաստենք մի բան, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օրենքի նախագծի հեղինակները ՀՀ քաղաքացիներն են: Մեր սահմանադրությամբ, հիմնականում, օրենսդրական նախաձեռնություն իրականացրել են պատգամավորները, խմբակցությունները և կառավարությունը: Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ ԱԺ-ի դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու աջակիցները:

«Եթե նրանք քաղաքացու տոն նշելու գաղափարով եկել, դարձել են իշխանության տեր, քաղաքացու նախաձեռնած օրինագծին պետք է կողմ քվեարկեն:

Տեսեք՝ ինչ է ստացվում, որ մեր քաղաքացիների դիրքորոշման վերաբերյալ պիտի էսօր որոշում կայացնի Ալխաս Ղազարյանը: Ես ուզում եմ իմանալ՝ մեր հասարակության մեջ մի հոգի կա՞, որ լսել է այդ անուն-ազգանունը:

Կարդացեք նաև

Կամ՝ Արփի Դավոյանը. նրան մարդիկ մի բանով են հիշում, որ մի հատ աղավնի ձեռը կանգնել էր հրապարակում: Ընդ որում, էդ աղավնին, չգիտես ոնց՝ հայտնվեց ադրբեջանցի բնապահպանի ձեռքը,  դա էլ սատկացրեց:

Կամ՝ Տրդատ Սարգսյանը. տեսե՞լ եք նրան: Նրա առաջին աշխատանքը եղել է Վայոց ձորի մարզպետը»,- նշեց Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի՝ քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելն ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Տեսանյութեր

Լրահոս