Կոնվերս Բանկ. Ինչո՞ւ գնել պարտատոմս

Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն: Առանց այս ամենի ապահով ծերության, ճամփորդելու, կյանքի որակը բարձրացնելու, երեխաներին լավագույն ապագա ապահովելու երազանքներն այդպես էլ երազանք կմնան:

Ինչքա՞ն և ինչպե՞ս խնայել ամենատարածված մոտեցումների մասին

Խնայել պետք է, բայց որքա՞ն և որտե՞ղ ներդնել: Տարբեր տարիների հնչել են տարբեր մասնագիտական կարծիքներ, ներկայացվել են հաշվարկներ և մոտեցումներ: Չնայած որոշ տարակարծություններին, մասնագետները մեծամասամբ միակարծիք են, որ յուրաքանչյուր ոք պիտի ունենա անվտանգության բարձիկ՝ նվազագույնն աշխատավարձի եռապատիկի չափով, ամսական խնայողությունների չափը պիտի կազմի եկամտի 10-20 տոկոսը, խնայողություններն էլ պասիվ եկամուտ ստանալու նպատակով պետք է ներդնել տարբեր գործիքներում՝ ավանդ, պարտատոմս, բաժնետոմս, ոսկի և այլն:

Ի տարբերություն ավանդի, որին որպես խնայողության եղանակ ծանոթ էինք խորհրդային տարիներից, պարտատոմսերի մասին տեղեկացվածության մակարդակը ցածր է առայսօր։ Ոլորտը համեմատաբար երիտասարդ է, իսկ շուկան նոր է ակտիվանում:

Պարտատոմսերի մասին

Պարտատոմսը խնայողության եղանակ է․ արժեթուղթ, որը ձեռք բերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին, ընկերությանը և պասիվ՝ արժեկտրոնային եկամուտ ստանում: Նույն գործընթացի արդյունքում թողարկողը գումար է ներգրավում ընթացիկ գործունեության կամ ընդլայնման նպատակով, իսկ ժամկետի ավարտին գնորդներին հետ վերադարձնում պարտատոմսերի արժեքն ամբողջությամբ: Տոկոսագումարը՝ արժեկտրոնը պարտատոմսի գնորդը ստանում է որոշակի պարբերականությամբ:

Օրինակ, Կոնվերս Բանկի թողարկած պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են կիսամյակային կտրվածքով: Օրերս՝ նոյեմբերի 22-ին Բանկի հաճախորդները ստացել են 233 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով արժեկտրոնային եկամուտ:

Նախքան ժամկետի ավարտը պարտատոմսերի շրջանառման մասին

Որպես կանոն, տեղաբաշխումից՝ ամբողջական ծավալի վաճառքից հետո, պարտատոմսերը ցուցակվում են ֆոնդային բորսայում և սկսում շրջանառվել երկրորդային շուկայում: Այնպես որ, դրանք վաճառել կամ նորերը գնել հնարավոր է հենց բորսայում:

Պարտատոմս գնելու անհրաժեշտության մասին

Հայաստանում պարտատոմսում ներդրումն ունի մի քանի առավելություն, որոնց շնորհիվ այն առավել ապահովված և եկամտաբեր եղանակ է խնայողությունների և պասիվ եկամտի համար: Մասնավորապես.

-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է

-Ցուցակման դեպքում եկամուտը չի հարկվում

-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են

Գնելու հնարավորությունների մասին

Պարտատոմս գնելու համար երկար մտածելու կարիք չկա: Կոնվերս Բանկը Հայաստանի պարտատոմսերի շուկայի առաջատարերից է և պարբերաբար հանդես է գալիս տարբեր արժույթներով պարտատոմսերի թողարկումներով: Ձեզ մնում է հետևել Բանկի նորություններին և, տեսնելով թողարկման մասին նորությունը, կատարել մի քանի պարզ գործողություն

-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք գործել Մոբայլ Հավելված, «+», գնել պարտատոմս: Պայմանագիրը ստանում եք Բանկում նշված էլ. հասցեին:

-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել Բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս