Այսօր ՌԴ կառավարությունը 40 տոննա օգնություն ուղարկեց Հայաստան Ղարաբաղի հայերի համար․ Զախարովա

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը:

Մարդասիրական օգնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն Հայաստան էր ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։

Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է բարոյական և հոգեբանական աջակցություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։

Տեսանյութեր

Լրահոս