Բաժիններ՝

Իսրայելի ԱԱԽ ղեկավարը հայտարարել է, որ կարճ հրադադարի կհամաձայնեն միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի շատ կարճ հրադադարի միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո:

Այս մասին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին ասել է նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդառված զինյալների ազատ արձակման վերաբերյալ։

«Այս փուլում ոչ մի գործարք չկա, ոչ մի օրակարգային հարցի շուրջ համաձայնություն չկա։ Եթե նման գործարք լինի, դա կհանգեցնի նրան, որ շատ ընտանիքներ կկարողանան վերամիավորվել իրենց հարազատների հետ», – ասել է Հանեգբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս