ՀՀ նախկին գլխավոր դատախազի սանիկն ազատվել է աշխատանքից. Armlur.am
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանը, ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am-ը։
Նշենք, որ երեկ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
«Մեզ հասած տեղեկություների համաձայն` գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանն անձամբ ինքն է դիմում գրել և ազատվել պաշտոնից, վերջինս ասել է, թե ցանկանում է համակարգից գնալ»,–գրում է կայքը։
Հղում անելով համակարգում տարածված տեղեկություններին` լրատվամիջոցը նշում է, որ Արթուր Չախոյանը վերջին կադրն էր, որը կապ ուներ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։