Երկու օրվա մեջ պետք է հանեմ Շուշիի գորգերը ու չգիտեմ, թե ուր տանեմ. «վերեւից» կարգադրություն է իջել. «Հրապարակ»

Տարածքային խնդրով պայմանավորված՝ վերջին մեկ տարին Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները ժամանակավորապես ցուցադրվում էին մարզային տարբեր թանգարաններում։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել, թե հիմա որտեղ են պահվում Շուշիից տարհանված ու փրկված գորգերը, միայն նշում է, որ մարզային պետական կառույց է՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող։

«Խնդրել էի, որ այդտեղ մնան, մինչեւ հասկանամ հետագա ընթացքը, բայց ընդամենը մի ժամ առաջ տնօրենը զանգեց ինձ ու ասաց՝ շատ եմ խնդրում, ինձ կանչել ասել են՝ ասա, թող շուտ հանի այդ գորգերն ու ինչ ուզում ա, անի․․․ հիմա, այս երկու օրվա մեջ պետք է հանեմ գորգերը ու իրականում չգիտեմ, թե ուր պետք է տանեմ, ինչ պիտի անեմ։ Սա է իրականությունը․․․ ես այդ մարդկանց չեմ մեղադրում ու չեմ էլ ուզում ասել՝ որ կառույցի տնօրենն է ինձ զանգել ասել, որ գորգերը հանեմ, որովհետեւ իրենք մեղավոր չեն, իրենց ընդամենը «վերեւից» նման կարգադրություն է իջել»,- հավելում է թանգարանի հիմնադիրը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս