Հրաձիգներն ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Լեհաստանում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն Լեհաստանում անցկացվող միջազգային հավաքին:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են` Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Նորայր Առաքելյանը, Գևորգ Մելքոնյանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Քերյանը և Սեդա Գաբրիելյանը:
Ուսումնամարզական հավաքից հետո հավաքականի անդամները կմասնակցեն երկու միջազգային մրցաշարի, որը նախատեսված է դեկտեմբեր ամսին: