Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները տեղի կունենան վաղը՝ նոյեմբերի 15-ին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները տեղի կունենան վաղը՝ նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1)։

Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Մալյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։

Դատական նիստը դռնբաց է»։

Տեսանյութեր

Լրահոս