Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ազատի կացարանի հրդեհից զոհված զինվորներից մեկի հայրը․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ մահացածն Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ զորանոցում, այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր և հնարավոր է ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: