Նեթանյահուն մտափոխվել է․ Գազան կմնա Իսրայելի վերահսկողության տակ
ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածը կմնա Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ըստ վարչապետի գրասենյակի, Նաթանյահուն վստահեցրել է, որ պատերազմից և ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո Գազայի անվտանգության ամբողջական վերահսկողությունը կմնա Իսրայելի ձեռքում և չի փոխանցվի արտաքին միջազգային ուժերին, տեղեկացնում է Vesti Israel-ը։
Գրասենյակի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Գազայի հատվածը ապառազմականացվելու է, որպեսզի Իսրայելի համար այլևս որևէ սպառնալիք չլինի այնտեղից։
Նեթանյահուն ավելի վաղ հավաստիացրել էր, որ Իսրայելը Գազան գրավելու նպատակ չունի։



