Բաժիններ՝

Պարեկները հետապնդել ու բռնել են հոսթելից տարբեր իրեր, գումար գողացողներին

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարարությունում ՀՀ Ոստիկանության օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որը վարել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը բազմաթիվ հանձնրարարականներից բացի տվել է նաև, որ գիշերաին ծառայության ընթացքում պետք է էլ ավելի աչալուրջ լինեն ոչ միայն քրեական հետախուզության օպերլիազորներն ու համայնքային ոստիկանները, այլ նաև պարեկները, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս, որ գողը կամ գողերը հիմանակում գիշերային ժամերին են իրենց սև գործ անում, այդ թվում՝ կողոպուտներ և գողություններ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նոյեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 28-ամյա օտարեկրացի մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 03:50-ի սահմաններում 2 հոգի հոսթելից գողություններ են կատարել, ապա դիմել փախուստի և ինքը հետապնդել է նրանց, սակայն, քանի որ տեղանքին այնքան էլ ծանոթ չէ, չի հաջողվել նրանց բռնել:

Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Տաթևիկ Պարոնյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր հետախուզական և ստուգողական աշխատանքներ են կատարել Սարյան փողոցի ողջ հատվածում, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հերթապահ խումբն էլ ավագ օպերլիազոր Հայրապետյանի գլխավորությամբ նշված հասցե են ժամանում Լեոի փողոցից, քանի որ ահազանգողը չէր կարողացել հստակ հայտնել, թե որ ուղղությամբ են կողոպտիչները դիմել փախուստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս