Բաժիններ՝

Բեռնատարի վարորդը ծառեր էր ապօրինի հատել

Նոյեմբերի 1-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Հրազդան» անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են «Զիլ-131» մակնիշի առանց հաշվառման համարանիշի բեռնատար, որի թափքում մոտ 6 խմ փայտանյութ կար:

Ապօրինի ծառահատում կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով 25-ամյա վարորդը ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին: Բաժնում արտավազցի վարորդը հայտնել է, որ վերոհիշյալ տարածքից ապօրինի հատել է ծառեր:

Փայտանյութով բեռնված «Զիլ-131»-ը դեպքի վայրում հանձնվել է պահպանության:

Վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930