Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան դուրս է եկել 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքած հրադադարի մասին համաձայնագրից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած է ճանաչել 1950-1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմի ավարտին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին այսօր հայտարարել է երկրի Պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ Հյուսիսային Կորեան իրեն ազատ է համարում այդ համաձայնագրի հետ կապված պարտավորություններից: Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան նախկինի նման իրականացնելու է «սոնգուն» (ռազմական կողմնորոշում ունեցող) քաղաքականությունը և մտադիր է հետագայում ամրապնդել միջուկային զսպման ազգային ուժերը, որոնք երկրի ինքնիշխանության հուսալի պաշտպանության ապահովման երաշխիքն են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան մարտի 11-ին լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, որոնք ստացել պայմանական Key Resolve անունը և որոնք տևելու են մինչև մարտի 21-ը:

Ընդհանուր առմամբ, այդ զորավարժություններին մասնակցում է մոտ 3500 ամերիկացի և մոտ 10.000 (հարավ) կորեացի զինծառայող: Ներկայումս ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զինված ուժերն անցկացնում են նաև Foal Eagle զորավարժությունները, որոնք մեկնարկել են մարտի 1-ին և տևելու են մինչև ապրիլի 30-ը:

ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորախաղերն ավանդաբար ուղեկցվում են Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս