ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար 600 մարդու քարտային հաշիվներին գումար է փոխանցվել։

Կարգը այնպիսին է, որ մենք յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականացնում և շաբաթվա վերջին դրությամբ կատարում ենք փոխանցում։ Վաղը կփոխանցվեն ևս 13 հազար 300 մարդու գումարները»,- ասաց փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս