Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Նշվում է, որ երկու դիտակետ է ապամոնտաժվել Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ Մարտակերտի շրջանում։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։

Տեսանյութեր

Լրահոս