«Ես հնարավորություն կունենամ Ալիևին ուղիղ ասելու` ինչ եմ մտածում նրա որոշման մասին». Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրապարակավ չի մեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հրաժարվելը:

«Մենք արձանագրեցինք, որ Ալիևը հրաժարվել է հանդիպումից, և չեմ ուզում այդ որոշումը բաց մեկնաբանել, բայց ես հնարավորություն կունենամ ուղիղ ասելու նրան, թե ինչ եմ մտածում նրա որոշման մասին», – հայտարարել է Միշելը:

Միաժամանակ նա նշել է, որ անգամ դժվարությունների դեպքում պետք չէ դադարեցնել դիվանագիտական ջանքերը։

Միշեը վստահեցրել է, որ Բրյուսելի միջնորդությունը հանգեցրել է մի շարք կոնկրետ արդյունքների, որոնց թվում նա նշել է գերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը, ինչպես նաև սահմանազատման և տարածաշրջանում տրանսպորտային կապերի հաստատման շուրջ քննարկումները:

«Մենք հասկանում ենք, որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրել, և այդ հարցերը կքննարկենք Հայաստանի վարչապետի հետ»,- հավելել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս