Շատ էլ լավ են անում, որ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում. Վարդան Պետրոսյան
Երևանում երթ է կայանում հաջակցություն Ադրբեջանի կողմից կալանավորված Ռուբեն Վարդանյանի:
Երթի մեկնարկից առաջ դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պետական ու ռազմական գործիչների գերեվարմանն ու կալանավորմանը, նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանտերում պահվող մեր ռազմագերիներին՝ շեշտեց. «Դա Հայաստանի և հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործելու ձև է»:
Վարդան Պետրոսյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից այս ամենի հանդեպ խիստ և ուղղորդված վերաբերմունք պետք է լինի:
«Տղաներն արդեն երկու տարի այնտեղ նստած են, գյուղերից մարդիկ են վերցնում-բռնում տանում, բեսպրեդել. ինչ ուզում՝ անում են, և այդ անթույլատրելիությունն անպատժելիության զուգակցելով՝ հասնում ենք սրան:
Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է: Հանգիստ ձերբակալելու են Արցախի իշխանությանը, հետո երևի այնտեղից անգամ կարող են ասել՝ գիտեք, մենք պահանջում ենք, որ Երևանից կամ Գյումրիից այսինչ քաղաքական գործիչը գլուխը կախ գա ու մեզ հանձնվի»,- հավելեց նա՝ այս հարցում ՀՀ իշխանությունների գործողությունները համարելով անբավարար:
Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում արդարացի է ընդդիմության՝ իշխանության հրաժարականի պահանջը:
«Շատ էլ լավ են անում, ես թաքցնելու բան չունեմ. պատերազմից հետո իմ հարցազրույցում առաջարկեցի հրաժարական տալ, և հրաժարական տա, և հրաժարական տալ՝ առանց մենակ թողնելու իրենց ղեկավարին՝ խմբով հրաժարական տալ:
Ասողին լսող է պետք, ինչքան ասես»,- ամփոփեց Վարդան Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում