Մարտակերտն ամբողջությամբ հանձնված, վերջին բնակիչներն այնտեղից երեկ դուրս են եկել. Մարտակերտի քաղաքապետ

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։

Մարտակերտի քաղաքապետն ասաց, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ. – «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»:

Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:

Տեսանյութեր

Լրահոս