Պատմական պոպուլիստն այսօր Ալիևի հետ միասին «Արցախն Ադրբեջան է և վերջ» կարգախոսի հիմնական կրողներից է

«Արցախի սեղմվող օղակը» թեմայով քննարկման ժամանակ «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին իշխանավարման առաջին տարիներին արված՝ «Աղդամը մեր հայրենիքն է», «Արցախը Հայաստան է, և վերջ» կոչերը՝ արձանագրելով այսօր առկա տրամագծորեն հակառակ պատկերը:

«Նա 2018 թվականի հունվարին բղավում էր՝ քանի դեռ Բաքուն պաշտոնապես հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է հանել, և ինչո՞ւ չէ, այո, մենք չպետք է վախենանք հայտարարել՝ «Աղդամը մեր հայրենիքն է»: Այս հայտարարությանը հետևեց տարբեր տրամաչափերի ուսապարկերի նռները գրկած ֆոտոսեսիան Աղդամում:

Հետո այս պատմական պոպուլիստն այսօր Ալիևի հետ միասին «Արցախն Ադրբեջան է, և վերջ» կարգախոսի հիմնական տանողներից մեկն է»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով Արցախն ամրագրվեց Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս