Իրանում բանտից ազատվել է Արևմուտքին աջակցելու մեջ մեղադրվող 14 լրագրող
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/1362321063_0173.250x200.jpeg)
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները բանտերից ազատել են լիբերալ պարբերականներում աշխատած 14 լրագրողի: Վերջիններս երկու ամիս բանտում անցկացրել են «Արևմուտքին աջակցելու» համար:
Լրագրողներին գրավի դիմաց ազատ են արձակել երեկ: Իրանի իրավապահ մարմինները նրանց մեղադրում են «արևմտյան խոշոր լրտեսական ցանցին պատկանելու» մեջ, որը, իբրև թե, ստեղծել է BBC-ն:
Իրանի կառավարությունը կարծում է, որ հենց BBC-ն է պատասխանատու 2009 թվականի ամռանը ժողովրդական հուզումների նախապատրաստման մեջ, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների կեղծման դեմ: Այդ ընտրություններում հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ներկա դրությամբ Իրանի բանտերում է գտնվում ԶԼՄ-ի առնվազն 31 աշխատակից: