Բաժիններ՝

44-ամյա տղամարդը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել էր համագյուղացուն

Հունիսի 26-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ, որը Փոքր Վեդի գյուղի բնակիչ է:

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 25-ի ժամը 23.00-ի սահմաններում Փոքր Վեդիից Լուսառատ տանող ճանապարհին գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր 44-ամյա համագյուղացին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Արարատի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

44-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս