43-ամյա Սանասար Հ.-ն որսագողության մեղադրանքով հետախուզվում էր Կամչատկայի ոստիկանության կողմից
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Սանասար Հ.-ին, որը 2021 թ. մարտի 19-ից որսագողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կամչատկայի երկրամասի ոստիկանության կողմից։
Առանց խափանման միջոցի: