Բայդենը վախենում է Պուտինի մտադրությունից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ անհանգստացած է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մարտավարական միջուկային զենք կկիրառի։ Այս մասին գրել է The Independent-ը։
«Երբ ես այստեղ էի մոտ երկու տարի առաջ և ասացի, որ ինձ անհանգստացնում է Կոլորադո գետի չորացումը, բոլորն ինձ նայեցին այնպես, կարծես խենթ լինեի: Ինձ նայեցին ճիշտ այնպես, ինչպես, երբ ես ասացի, որ վախենում են, որ Պուտինը մարտավարական միջուկային զենք կկիրառի: Դա իրական է»,- Կոլորադայում ելույթի ժամանակ ասել է Բայդենը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայել։
Ավելի ուշ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան առաջնորդներն անհանգստացած են, որ Մոսկվան կարող է միջուկային զենք օգտագործել ուկրաինական հակամարտության շրջանակներում, գրում է Pravda.Ru-ն։