Բաժիններ՝

Ռոմեո Բեքհեմը` Դեյվիդ Բեքհեմի որդին պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի ակումբի հետ․ պաշտոնական

Բրիտանացի վինգեր Ռոմեո Բեքհեմը, որը մինչև վերջերս հանդես էր գալիս «Ինտեր Մայամիի» խաղացող, ամբողջական պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ։

Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի կայքը։

Ռոմեոն Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի որդին է:

2023 թվականի սկզբին «Բրենտֆորդը» 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալել էր վեց ամսով։ Ռոմեո Բեքհեմն ակումբի երկրորդ թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս