«Արմենն այն մարդը չէ, որ նույնիսկ բանտում կարող է լռել. վստահ, Արմենին լսելու են». Գեղամ Մանուկյան
«Իշխանությունների գործողությունները, Նիկոլ Փաշինյանին ծառայող ՔԿ-ն և քննչական բոլոր մարմինները բնականաբար կատարում են հանձնարարություն. Հանձնարարությունն իջեցված է, փորձելու են մինչև վերջ այդ հանձնարարությունը կատարել՝ ուղղակի ծիծաղաշարժ մեղադրանքներով: Այս իշխանությանը փաստարկված, խելացի խոսքը, նրանց դավադիր գործողությունների բացահայտումը խիստ վախեցնում է, իսկ Արմեն Աշոտյանն այն մարդկանց թվին էր պատկանում, որի խոսքը կշռադատված էր, փաստարկված էր»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իշխանություններն այս 2-3 տարիների ընթացքում հազարավոր դեպքերով արդեն տեսել են, որ ընդդիմադիր գործիչներին ձերբակալելով՝ որևէ կերպ չեն լռեցնում, և փորձում են Արմեն Աշոտյանին նաև մեկուսացնել.
«Կարծում են, որ եթե Արմենը գտնվի բանտում, կարող են լռեցնել, բայց վստահ եմ, որ Արմենն այն մարդը չէ, որ նույնիսկ բանտում կարող է լռել. վստահ, Արմենին լսելու են»:
Մանրամասները՝ տեսանյութում