Բաժիններ՝

Մենք վստահում ենք մեր ուժերին. Ալեքսանդր Պետրակովը՝ Ուելսի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի հավաքականը համարում է նույնը, ինչ-որ նախորդ մրցաշրջանում էր:

«Ուելսի հավաքականում միակ փոփոխությունն այն է, որ չի խաղալու Գարեթ Բեյլը, թիմը մնացել է նույնը»,- րագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:

Մարզիչն ընդգծել է, որ Հայաստանի ընտրանու նպատակն է հաղթահարել Եվրո-2024-ի ընտրական փուլի արգելքը:

«Մենք վստահում ենք մեր ուժերին»,- եզրափակել է մասնագետը:

Եվրո-2024 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս