Հայաստանի զինանշանը 91 թ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի. այդ զինանշանը նշանակում է՝ ոչնչացրեք մեզ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում դիմելով ընդդիմությանը՝ ասաց՝ թող չթվա, թե իրենք ավելի հայրենասեր են, քան` իշխանությունը:

«Չի կարող նման բան լինել, հազար ներողություն, կարող է շատ ճոռոմ բան ասեմ, կներեք, ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, չի կարող նման բան լինել», – ասաց Փաշինյանը:

Նա ասաց, թե եթե ինքը մտածի, որ որևէ մեկն իրենից շատ է սիրում հայրենիքը, նշանակում է, որ ինքը հայտարարում է` չի սիրում իր հայրենիքը: «Եթե ամեն երեխա մտածի, որ ինքը ծնողին ավելի քիչ է սիրում, քան եղբայրը կամ քույրը, նշանակում է, որ ինքն իր ծնողին չի սիրում», – ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե «կադաստրի թուղթ եք ման գալիս, էնա կադաստրի թուղթը» (նկատի ունենալով ՀՀ գերբը։- խմբ.)՝ Փաշինյանն ասաց․ «Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք  մեզ»:

Տեսանյութեր

Լրահոս