49-ամյա տղամարդը խոստովանել է արարքը և ներկայացրել է գողոնը
Մայիսի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Պարույր Սևակի փողոցի սննդի կետերից մեկում պայուսակից գողացել են 87 000 դրամ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 49-ամյա տղամարդը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած 87 000 դրամը:
49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: