Որոշ երթուղիներ կփոխվեն. որո՞նք են դրանք

Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, որի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիներում, որոնք 24-ն են: Իրականացվել են կրկնվող գծերի համադրումներ, որի արդյունքում ցանցի այդ մասը մոդելավորվել է, որպեսզի կարողանան նոր շարժակազմով սպասարկել: 363 «Գազել»-ները կփոխարինվեն 143  ավտոբուսով: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Հունիսի 1-ից համար 3 և համար 12 «Գազել»-ները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող երթուղիներ են, իսկ համար 13 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի «Zhong Tong» ավտոբուսներով: Փոփոխությունները տեսանելի կլինեն 15 օրը մեկ պարբերականությամբ: Վերջին փոփոխությունները տեսանելի կլինեն օգոստոսի 15-ին: Ժամանակացույցը հստակ կազմված է: Հունիսի 1-ին նախատեսված են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես, 5 համարի ավտոբուսային երթուղին կփոխարինվի «MAN» տիպի ավտոբուսներով և կներդրվի նոր երթուղի՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ 45 րոպե պարբերականությամբ»,- մանրամասնեց Վազգեն Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս