Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին նա հայտարարել է ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Անհրաժեշտ է աշխատանք սկսել` խաղաղ երկխոսության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այս պատասխանատվությունը կրում են բոլոր երկրները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար պայմաններ չկան։