«Որևէ բան բացառել պետք չէ». Արման Սարգսյանը՝ թշնամու հնարավոր սադրանքների մասին

«Սահմանի հետ կապված մենք երեկ շատ ինտենսիվ տվել ենք իրադրության յուրաքանչյուր փոփոխություն, նույն ձևով էլ շարունակելու ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Տեղ համայնքում տեղի ունեցած ադրբեջանական կողմի հարձակմանը հայկական դիրքերի վրա։

Պաշտպանության փոխնախարարն Ադրբեջանի կողմից նոր սադրանքները չբացառեց։

«Որևէ բան բացառել պետք չէ, բայց  այս պահի դրությամբ եկեք գնահատենք, ինչ կտանք, դա խնդրում եմ ընդունեք՝ որպես իրականություն»,- շեշտեց նա՝ շարունակելով հորդորել լրագրողներին հետևել պաշտոնական լրահոսին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս