Երկիրը հանձնվում է ժամը մեկ գյուղ արագությամբ. դռները փակեք, «պայծառ» ապագան գալիս է. Նաիրա Մելիքյան
«Մեր երկիրը հանձնվում է «ժամում՝ մեկ գյուղ» արագությամբ: Մենք ապրիլի 6-ին Սյունիքում էինք՝ Տեղ գյուղում, և այդ օրը հերթական խայտառակ բացահայտումն արեցինք: Ընդամենը մեկ-երկու օրում սրանք նորից ահռելի տարածքներ էին զիջել թշնամուն, և ապրիլի 2-ի դրությամբ Արցախ տանող միակ՝ նորակառույց շրջանցող ճանապարհը ևս գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, արձանագրելով,- Այժմ Արցախն այլևս 100 տոկոսանոց շրջափակման մեջ է»:
Ըստ նրա՝ Տեղ գյուղի վերջին զարգացումները սպասելի էին, քանի որ իրենց այցելության ժամանակ արդեն իսկ արձանագրել էին, որ զորքերն իջեցվել էին դիրքերից, այնտեղ տեղավորվել էին սահմանապահ զորքերը, որոնք չունեին սպառազինություն, բոլոր բարձունքները վերահսկվում էին թշնամու կողմից, իսկ ժողովրդին անգամ զենք չէին բաժանում, որպեսզի կազմակերպեին իրենց ինքնապաշտպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում