Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, ով աջակցում է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը և վայելում նրանց հավանությունը, օրերս ZOOM քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում հակիրճ ձևակերպեց «Միասին» շարժման օրակարգը. «Մեր հիմնական խնդիրն այսօր այս իրավիճակից ելք գտնելն է, և որպես ելքի առաջնահերթ նպատակ՝ ազդարարված է. լուծումներ գտնել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և շուտափույթ կերպով հեռացնել Նիկոլ Փաշինյանին»:
«Մեր երկիրը հանձնվում է «ժամում՝ մեկ գյուղ» արագությամբ: Մենք ապրիլի 6-ին Սյունիքում էինք՝ Տեղ գյուղում, և այդ օրը հերթական խայտառակ բացահայտումն արեցինք: Ընդամենը եկ-երկու օրում սրանք նորից ահռելի տարածքներ էին զիջել թշնամուն, և ապրիլի 2-ի դրությամբ Արցախ տանող միակ՝ նորակառույց շրջանցող ճանապարհը ևս գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ»։