Բաժիններ՝

«Ռեալ»-ը նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Էդուարդո Կամավինգային

Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկա ամիսներին նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի թիմի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդի «Ռեալ»-ը Կամավինգայի տրանսֆերը ձեռք բերելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին։ Արքայական ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ռեն»-ին 30 միլիոն եվրո էր վճարել։

«Ռեալ»-ը Կամավինգայի հետ 6 տարվա պայմանագիր էր ստորագրել։

Կամավինգան արդեն իսկ հասցրել է իր կայուն տեղն ունենալ «Ռեալ»-ի մեկնարկին կազմում՝ խաղալով տարբեր դիրքերում։

Նա «Ռեալ»-ի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունում, աշխարհի ակումբային առաջնությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս