Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Այս թռչունների վաճառքն աճել է այն պատճառով, որ նրանք նախօրոք զգում են ցնցումները, գրում է mir24.tv-ն՝ թուրքական Yeni Akit թերթին հղումով։
«Երկրաշարժերից հետո այն համոզմունքը, որ թութակները զգում են տարերքները և սկսում տարօրինակ վարքագիծ դրսևորել, մեծացրել է բնակչության հետաքրքրությունը դրանց նկատմամբ»,- շեշտում է թերթը։
Մասնավորապես Էլյազիգ նահանգում նկատվում է քաղաքացիների ներհոսք դեպի կենդանիների խանութներ: Նման բիզնեսի սեփականատեր Ֆաթիհ Գուրբուզը պատմել է, որ երկրաշարժերից հետո խոսող թութակների վաճառքը աճել է գրեթե 10 անգամ։
«Քաղաքացիները հետաքրքրություն են ցուցաբերում, քանի որ ասում են, որ թռչունները ցնցումները կախազգում են»,- լրագրողներին ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Հետցնցումներին հաջորդել են հազարավոր հետցնցումներ, որոնք զգացվել են ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում, Լիբանանում և Կիպրոսում։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը։ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ այս տարերային աղետի վնասը կարող է կազմել 100 միլիարդ դոլար։