Տիգրան Փարվանյանն ազատվել է ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Փարվանյանին ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս